Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Աբսուրդ է, որ որևէ մեկի մտքով կարող է անցնել վերանվանել Վազգեն Սարգսյանի անվան փողոցը

Աբսուրդ է, որ որևէ մեկի մտքով կարող է անցնել վերանվանել Վազգեն Սարգսյանի անվան փողոցը
02.03.2018 | 15:06

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ «Երկիր ծիրանի» կուսակցության առաջարկը՝ անվանափոխել Վազգեն Սարգսյանի անվան փողոցը, անհաջող ու անհեթեթ է:

«Ինչպե՞ս կարելի է նման առաջարկ անել: Վազգեն Սարգսյանը ոչ միայն մեր առաջնորդն է եղել, նա ազգային հերոս է։ Վազգեն Սարգսյանը Արցախյան հերոսամարտի խորհրդանիշներից մեկն է»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց նա: Շարմազանովն ընդգծեց, որ Վազգեն Սարգսյանը վերկուսակցական ազգային գործիչ է և աբսուրդ է, որ որևէ մեկի մտքով կարող է անցնել վերանվանել նրա անվան փողոցը:

Դիտվել է՝ 2509

Մեկնաբանություններ